Մեզ մոտ «տեղեկատվական ՄԻԱՎ» է, որը խարխլում է հասարակության իմունային համակարգը

«Մեզ մոտ «տեղեկատվական ՄԻԱՎ» է, որը խարխլում է հասարակության իմունային համակարգը»: Նման տեսակետ է հայտնում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այսօր կեղծ լուրեր տարածվում են ոչ միայն ֆեյքերի միջոցով, այլ նաև հայտնի հանրային անձինք, քաղաքական դեմքերն են դրանով զբաղված։ Խոսելով վերջին շրջանում տելեգրամյան աղբյուրների ակտիվացման մասին՝ Մարտիրոսյանը նկատում է՝ այս երևույթը հետպատերազմական շրջանում է Հայաստանում ակտիվացել, քանի որ այն ընկալվում է որպես ավելի լուրջ աղբյուր, մինչդեռ այսօր մեզնում շատ ալիքներ զբաղված են կեղծ լուրեր տարածելով, ինչն էլ դառնում է լրատվամիջոցների համար սկզբնաղբյուր։