Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ: Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ աշխատել, բերք ստանալ ու ստացածն իրացնել: Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացում ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում: