Citgo-ի վեց ղեկավարների բանտարկության են դատապարտել Վենեսուելայում

Citgo-ի վեց ղեկավարների բանտարկության են դատապարտել Վենեսուելայում

Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը: Մեղադրյալներին դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և բանտարկության է դատապարտել 8-ից մինչև 13 տարի ժամկետով: Դատապարտյալներից հինգն ունեն ամերիկյան քաղաքացիություն, մեկն ունի ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Գործակալության տվյալներով՝ Citgo Petroleum Corp. ընկերության բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչները 2017 թվականի նոյեմբերին բյուջետային խորհրդակցության էին կանչվել Կարակաս: Այնտեղ նրանք ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով։