Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Լուկաշենկոն հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Այս մասին Լուկաշենկոն ասել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրույցում: «Ոչ մի Սահմանադրություն ես ինձ համար չեմ գրում: Նոր Սահմանադրությամբ ես արդեն, որպես նախագահ ձեզ հետ չեմ աշխատի»,- ասել է Լուկաշենկոն: Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994թ.-ից: Նա Բելառուսի առաջին և միակ նախագահն է: