Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ

Լեռնային Ղարաբաղում գտնվող  Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ի կայքէջը: «Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ https://www.youtube.com/watch?v=tl3BViKl0XQ&feature=emb_logo