Ֆրանսիացի ռեփերին դատապարտել են պատմության ուսուցչի սպանությունը հիշատակող տեսահոլովակի համար

Ֆրանսիացի ռեփերին դատապարտել են պատմության ուսուցչի սպանությունը հիշատակող տեսահոլովակի համար

Ֆրանսիայի դատարանը 15 ամսվա բանտարկության է դատապարտել ռեփ-կատարողին, որ տարածել էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի դաժան սպանությունը հիշատակող տեսահոլովակ: Այդ մասին հաղորդում է BFMTW հեռուստաալիքը։ Ինչպես հաղորդվում է, իր տեսահոլովակում 18-ամյա կատարողը գլխատված ուսուցչի մասին խոսքեր է ասել այն ֆոնին, որտեղ երևում են դանակներ և սղոցներ: Հետաքննությունը կայացել է արագացված ընթացակարգով. նոյեմբերի 24-ին պատանուն ձերբակալել են, իսկ արդեն նոյեմբերի 26-ին նա կանգնել է մայրաքաղաքային տարածաշրջանի Մո քաղաքի (Սենա և Մառնա դեպարտամենտ) դատարանի առաջ: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունն արադարացնելու և արգելված զենք պահելու մեջ: Պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: