Բայդենը խոստացել է ջանքեր գործադրել կանանց բռնությունից պաշտպանելու համար

Բայդենը խոստացել է ջանքեր գործադրել կանանց բռնությունից պաշտպանելու համար

Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր հավակնորդն է, հայտարարել է, որ կաշխատի կանանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ: Այս մասին նա գրել է իր Twitter-ում: «Ես հաստատում եմ այս համավարակին վերջ դնելու իմ պարտավորությունը: Բայդեն-Հարիսի վարչակազմը համարձակ գործողություններ կձեռնարկի այստեղ՝ իր տանը և կմիանա գենդերային բռնության դեմ պայքարի գլոբալ ջանքերին՝ հնարավոր բոլոր միջոցներով», ասվում է հաղորդագրությունում: Ըստ Բայդենի, յուրաքանչյուր երրորդ կին գենդերային բռնության զոհ է դառնում: «Այս ցուցանիշն ավելի բարձր է գունավոր կանանց, լեսբուհիների և բիսեքսուալ կանանց, տրանսգենդերների համար»,- նշել է Բայդենը: Նա հավելել է, որ COVID-19-ի համավարակը սրել է իրավիճակը՝ ստեղծելով «ստվերային համավարակ» բազմաթիվ կանանց ու աղջիկների համար, որոնք «լինելով նյութապես անապահով վիճակում՝ ստիպված են գտնվել նույն հարկի տակ իրենց բռնարարի հետ, ինչը դժվարացնում է փախուստը»: