ԱՀԿ-ն անվանել է կորոնավիրուսի մարդկանց փոխանցման հիմնական վարկածները
01:15 | 2020-11-26
SARS-CoV-2 վիրուսն, ամենայն հավանականությամբ, մարդկանց փոխանցվել է միջանկյալ կենդանու կամ դրանց մի քանի տեսակների միջոցով, որոնց մոտ հիվանդությունը կարողացել է ադապտացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լաբորատորիայի ավագ փորձագետ Ֆրանկ Քոնինգսին:
«Կա երկու հավանական սցենար: Ըստ առաջինի, վիրուսն ուղղակիորեն մարդուն է փոխանցվել չղջիկից և արագ կամ լիովին ադապտացվել»,- ասել է նա:
Քոնինգսը նշել է, որ սա հնարավոր, բայց քիչ հավանական սցենար է:
«Ըստ երկրորդ, առավել հավանական սցենարի, վիրուսը չղջիկից անցել է մեկ կամ մի քանի տեսակի կենդանիների, որոնց մոտ ադապտացվելու հնարավորություն է ունեցել, և միայն դրանից հետո անցել մարդուն»,- ասել է նա:
Քոնինգսն ընդգծել է, որ եթե հնարավոր լինի գտնել մարդու մոտ չադապտացված վիրուս, դա կօգնի հասկանալ, թե վիրուսի ինչ փոփոխություններ են անհրաժեշտ մարդկանց վարակելու համար, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ պատվաստանյութեր և դեղեր ստեղծել: