Երգչուհի Բեյոնսեն ներկայացվել է «Գրեմմիի» ինը անվանակարգում

Երգչուհի Բեյոնսեն ներկայացվել է «Գրեմմիի» ինը անվանակարգում

ԱՄՆ-ի արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան հրապարակել է «Գրեմմի 2021»-ի հավակնորդների անունները: Ինչպես հաղորդում է  Variety-ին,  ինը անվանակարգում ներկայացված է Բեյոնսեն, վեցական անվանակարգերում՝ Թեյլոր Սվիֆթը, ռեփեր Ռոդի Ռիչը և Դուա Լիպան: «Տարվա ձայնագրություն» անվանակարգում Բեյոնսեն ներկայացված է Black Parade և Savage ստեղծագործությունների ձայնագրությունների համար: «Գրեմմի»-ի 63-րդ մրցանակաբաշխությունն անցկացվելու է 2021 թ. հունվարին: