Եվրոպական բիզնեսը անձնական տվյալների հասանելիություն կստանա. Bloomberg

Եվրոպական բիզնեսը անձնական տվյալների հասանելիություն կստանա. Bloomberg

Եվրահանձնաժողովը բիզնեսին կտրամադրի հաճախորդների անձնական տվյալների հասանելիություն՝ նորարարությունը խթանելու և ամերիկյան ու ասիական ընկերությունների հետ մրցակցելու համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Ընկերությունները կկարողանան ծանոթանալ տվյալների, որոնք նախկինում հասանելի չէին գաղտնիության, առևտրային գաղտնիքի և մտավոր սեփականության իրավունքի պատճառով: «Հաշվի առնելով արդյունաբերական տվյալների անընդհատ աճող դերը մեր տնտեսությունում, Եվրոպային անհրաժեշտ է տվյալների բաց, բայց ինքնիշխան միասնական շուկա»,- ասել է ներքին շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Թիերի Բրետոնը: Նրա կարծիքով, դա Եվրոպային թույլ կտա դառնալ «տվյալների առումով թիվ մեկ մայրցամաքը»: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը չի վերացնի տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR): Որպեսզի ընկերությունները տվյալների հասանելիություն ստանան, նրանք պետք է տեխնիկական լուծումներ ներդնեն և ապահովեն տեղեկատվության գաղտնիությունը: