Վրաստանը, Ուկրաինան և ևս հինգ երկրներ միանում են ԵՄ պատժամիջոցներին Բունդեսթագի վրա կիբերհարձակման համար

Վրաստանը, Ուկրաինան և ևս հինգ երկրներ միանում են ԵՄ պատժամիջոցներին Բունդեսթագի վրա կիբերհարձակման համար

Եվրամիության գործընկեր երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Վրաստանը, միացել են համայնքի պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և կառույցների, որոնք, իբր, պատասխանատու են 2015 թվականին Բունդեսթագի վրա կիբերհարձակման համար: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում: «Թեկնածու երկրները [ԵՄ-ին անդամակցելու համար] Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան և Ալբանիան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի երկրներ Իսլանդիան և Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են Խորհրդի այս որոշմանը: Եվրամիությունը հաշվի է առնում այդ պարտավորությունը և ողջունում է այն»,- նշվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 22-ին Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովի, ինչպես նաև ոմն «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության հատուկ ծառայությունների 85-րդ գլխավոր կենտրոնի» հանդեպ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են 2015-ին Բունդեսթագում կիբերհարձակման համար: