Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ՝ օգնել Ղարաբաղի փախստականներին

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ՝ օգնել Ղարաբաղի փախստականներին

«Շահրվանդ» օրաթերթ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ՝ օգնել Ղարաբաղի փախստականներին Իրանի Կարմիր Մահիկի ընկերության ղեկավար Քարիմ Հեմաթին հայտարարել է Կարմիր Մահիկի ընկերության պատրաստակամությունը՝ օգնելու և օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված փախստականներին: «Կարմիր մահիկի ընկերությունը», որպես Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման անդամ, աշխատում է մարդկանց տառապանքները թեթևացնելու, ինչպես նաև նրանց կյանքն ու առողջությունը պահպանելու ուղղությամբ, առանց որևէ խտրականություն », - ասել է իրանցի պաշտոնատար՝ Քարիմ Հեմաթին: