Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես`սիրիացի վարձկանների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նկատել, որ Թուրքիայի իշխանությունների կողմից արված հայտարարությունների տոնը որոշ փոփոխություններ է կրել... Բայց ելույթներում փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ է գործողություն, քաղաքական ապարատի փոփոխության իրական վկայություն»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։ «Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում իր նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրսբերումն է»,- շեշտել է նախարարը: