Բայդենը հուզվել է՝ ամերիկացիների հոգեկան առողջության վրա COVID-19-ի ազդեցության մասին խոսելիս

Բայդենը հուզվել է՝ ամերիկացիների հոգեկան առողջության վրա COVID-19-ի ազդեցության մասին խոսելիս

Դեմոկրատ Ջո Բայդենը, ով ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, հուզվել է՝ քննարկելով COVID-19-ի ազդեցությունը ամերիկացիների ֆինանսական և հոգեկան առողջության վրա: Այդ մասին գրում է Hollywood Reporter-ը: Բայդենը հիշել է, թե ինչպես է իր հայրը մի անգամ «անհանգստություն» զգացել գիշերը, քանի որ նա նոր էր փոխել աշխատանքը և կորցրել էր իր բժշկական ապահովագրությունը. «Մտածեք բոլոր այն մարդկանց մասին, ովքեր գիշերը արթուն են, նայում են առաստաղին ու մտածում ՝ «Աստված չանի, որ դա պատահի»: Սա ավելին է, քան պարզապես ֆինանսական ճգնաժամը: Սա ճգնաժամ է, որն իրական հոգեբանական սթրես է առաջացնում միլիոնավոր մարդկանց մոտ, և մենք կաչող ենք լուծել դա: Եվ միաժամանակ ապահովել տնտեսական աճ»: