Իլոն Մասկն էժան էլեկտրամեքենա է խոստացել Եվրոպայի համար

Իլոն Մասկն էժան էլեկտրամեքենա է խոստացել Եվրոպայի համար

Tesla ընկերությունը պատրաստվում է համահավաք էլեկտրամեքենա թողարկել, որը հատուկ ստեղծվելու է Եվրոպայի համար: Այդ մասին Իլոն Մասկը հայտարարել է տեսահարցազրույցի ժամանակ, որը նվիրված էր Գերմանիայում «Գիգաֆաբրիկայի» կառուցմանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ Մասկը նշել է, որ Եվրոպայի ավտոմոբիլիստների համար քաղաքային պայմաններում Model S-ը և Model X-ը կարող են չափից ավելի մեծ լինել: Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով համահավաք էլեկտրամոբիլի մասին, որի տեսքը մշակում է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան: Համահավաք էլեկտրամեքենայի արժեքը կարող է կազմել 25 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ առավել հասանելի Model 3-ը ֆրանսիացի գնորդի վրա կնստի 50 հազար եվրո: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ և դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին։ https://www.youtube.com/watch?v=gG6dwg6cyv0&feature=emb_title