Այս պահին իշխանությունը թողնել և հեռանալը կրկնակի անպատասխանատու կլիներ. Նազելի Բաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության քայլերն այս փուլում միտված չէին երկրում իրավիճակի կայունացմանը. «Հիմա անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից, բոլորիս միակ կետը պետք է լինի հայրենիքը: Եվ եթե բոլորս առաջնորդվենք պետական մտածողությամբ, ապա կարծում եմ, մենք որեւէ հանգրվանի կհասնենք»: