Բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին

Բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Դինամո» ՄՀԿ-ում նոյեմբերի 30-ին կմեկնարկի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Դեկտեմբերի 7-13-ը ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, իսկ դեկտեմբերի 14-19-ը կանցկացվի մեծահասակների առաջնությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են միջազգային մի շարք մրցաշարեր: