Մենք շատ կարևոր ջրբաժանի մեջ ենք, ձևավորվում է իրական պետության նպատակը

«Հասկացանք, վերնախավի քաղաքական փոփոխության խնդիր կա, բայց դա չի լուծում հարցը, քանի որ մենք չգիտենք՝  ինչ ենք ուզում, ինչ նպատակի համար ենք ուզում դուրս գալ փողոց և ինչ ենք ուզում կառուցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանը՝ այդ կերպ բացատրելով հասարակության կողմից հրապարակ դուրս չգալու հանգամանքը: Նրա խոսքով՝ մարդկանց մեջ նպատակը կորել է. «Չկա այլևս Արցախի խնդիր, և ուրեմն որն է պետության նպատակը, ինչի շուրջ մենք միավորվել էինք: Եվ սա ստեղծում է այդ ընդհանուր դեպրեսիվ, ճգնաժամային վիճակը: Սա ջրբաժան է այն առումով, որ մենք կարողանանք ձևակերպել իրական պետության նպատակը: Հիմա մենք հնարավորություն ունենք պետությունը մարդկանց վերադարձնելու, եթե կարողանանք, իհարկե, դա ձևակերպել»: Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե շարունակվի այն միտումը, որն այժմ առկա է, ապա այդ ազգային գաղափարախոսությունը դառնալու է մի ռևանշիստական գաղափարախոսություն, որն իր հետևից բերելու է ինչ-որ ուժերի, և նորից մենք անցնելու ենք այս 30 տարիների պրոցեսը. «Շատ մարդիկ չեն ցանկանալու իրենց տղաներին ուղարկել բանակ, որ գնան զոհվեն: Սխալ է նաև ուժեղ բռունցք ունենալու քաղաքական միֆը»:   Մանրամասն՝ տեսանյութում: