Խորեն Բայրամյանը՝  ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում

Խորեն Բայրամյանը՝ ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ռոստով»-ը հյուրընկալվել էր Կազանի «Ռուբին»-ին: Խաղի 55-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը բացեց խաղի հաշիվը: Նույն Բայրամյանը 76-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ: «Ռուբին»-«Ռոստով»` 0:2: Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում բարձացավ 5-րդ հորիզոնական և ունի 26 միավոր: Առաջատարը 32 միավորով ԲԿՄԱ-ն է: