Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից. «Ժողովուրդ»

Անհրաժեշտ է մոռանալ «թավիշը». մանրամասներ «Իմ քայլի» հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, և դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» և իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: