Քաղաքական կեղտոտ խաղեր էին. Բարձրաստիճան պաշտոնյայի հրամանատար որդին ինքն իր ոտքից կրակել է, որ չգնա թեժ կետեր

«Ես մեծ կարծիք ունեի մեր ազգի մասին, բայց քաղաքականություն կոչեցյալ ախտը, կեղտը, ոմանց իշխանատենչության անհագ ցանկությունը իմ հպարտությունը հօդս ցնդեցրեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը, ով պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել։ Առաքելյանի խոսքով՝ ինքը հենց առաջին օրերին Արցախում տեսել է անկազմակերպ վիճակ, երբ Հայաստանից ժամանած կամավորները չեն իմացել ուր գնալ, ինչ անել, որտեղ կռվել, իսկ երբ նրանց ուղարկել են առաջնագիծ, հաջորդ օրը հետ են եկել՝ պատճառաբանությամբ, որ առաջնագծում իրենց ասել են, որ իրենք այդտեղ պետք չեն։ «Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու էին այդպիսի բաներ կատարվում։ Դրանից հետո գնացի Քելբաջար։ Արդեն առաջնագծում՝ պատերազմի 3-4 օրերին ես լսել եմ խոսակցություններ, որ Նիկոլը հողերը ծախել է, իզւոր են կռվում։ Եղավ պահ, որ բանակում խուճապ առաջացավ, բայց փառք ու պատիվ մեր այն տղաներին, ովքեր չտրվեցին այդ սադրչանքներին»,-ասաց Առաքելյանը։ Մեր հարցին, թե ովքեր էին այդ խոսակցությունները տարածողները, մեր զրուցակիցը պատասխանեց.«Զինվորականներ։ Ես ավելին կասեմ.բարձրաստիճան պաշտոնյայի որդին, ով հրամանատար էր, ինքն իր ոտքից կրակել է, որ չգնա պատերազմի թեժ կետեր։ Երեխեքը դրա արդյունքում մնացել են անտեր։ Դա 100 տոկոսանոց ինֆորմացիա է, իմ թոռն է ինձ ասել, ով ժամկետային զինծառայող է, անուններ չեմ ասի, բայց թող իրենք իմանան ում մասին է խոսքը»,-ասաց Առաքելյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև ներքաղաքական զարգացումներին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում