Նիկոլ Փաշինյանը մեր «Ալտեր Էգոն» է, մենք հիվանդ հասարակություն ենք

Հայաստանը ինչ ուղղությամբ պետք է զարգանա հաջորդ տասնամյակներին՝ այսպիսի պարտությունից հետո երկիրը պետք է զարգանա պատերազմի՞, թե՞ խաղաղության գաղափարախոսության շուրջ։ 1994թ․-ից մենք սպասել ենք այս պատերազմին, և պարտվել ենք։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: «Մենք հայտնվել ենք սարսափելի վիճակում. պետք է հասկանանք՝ ինչու ենք հայտնվել այդ վիճակում: Մենք այն ազգերից չենք, որոնք պատմությունից դասեր են քաղում: Բացի հրեաներից՝ երևի ոչ մի ազգ պատմությունից դասեր չի քաղել: Մեր տեսլականի մեջ հարցը հետևյալն է՝ մենք լինելու ենք, թե չենք լինելու, և ինչպիսին ենք լինելու»,- նշեց ռեժիսորը: Նրա դիտարկմամբ՝ մեր հասարակությունը բարոյազրկվել է, մինչդեռ առանց բարոյական օրենքների մարդը չի կարող գոյատևել: «Երեսուն տարի է հասարակությունը բարոյազրկվում է, վերջին երկուսուկես տարվա մեջ հասարակության բարոյազրկումը հասավ իր կուլմինացիային: Ո՞ւմ է պետք բարոյազրկված պետությունը»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ չկա պետական քաղաքականություն: Բաղդասարյանի խոսքով՝ բոլորը մտածում են փողի ու գնողունակության մասին. պետք է կամք և ցանկություն ունենալ, այս համակարգը պետք է փոխվի: Մանրամասն՝ տեսանյութում: