Ֆինանսական կոլապս, տնտեսական շոկ․ ինչպես է ազդել պատերազմը Հայաստանի տնտեսության վրա

Դոլարի փոխարժեքը հատել է 510 դրամի շեմը, և շատ տնտեսագետներ փաստում են, որ առաջիկայում ունենալու ենք արժութային ճգնաժամ։ Ի՞նչ է սպասվում մեզ․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Այո՛, կա այդպիսի լարվածություն արժութային շուկայում, բայց ես շատ տնտեսագետների հետ համաձայն չեմ՝ ճգնաժամ չկա և չի կարող լինել։ Կենտրոնական բանկի ռեզերվներն ավելի քան բավարար են, որպեսզի կասեցվի այս ամենը։ Այստեղ ավելի շատ, իմ պատկերացմամբ, որոշակի շրջանակների կողմից սպեկուլյատիվ գրոհ է արտարժույթի շուկայի վրա։ Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը շատ լավ պատկերացնում է այս իրավիճակը և այսօր հայտարարություն տարածեց, որ կիրականացնի օրենքով սահմանված իր գործիքակազմերով կարգավորումներ։ Իհարկե, թե ինչ է դա նշանակում, Կենտրոնական բանկը չի մանրամասնում, բայց կան այդպիսի գործիքներ»։ Համավարակի հետևանքները չշտկած, չհաղթահարած, գումարվեց նաև պատերազմը։ Ի՞նչ է կատարվում տնտեսության հետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Իհարկե, դրանք ծանր շոկեր են, և Covid-19-ով ճնշումը տնտեսական և սոցիալական համակարգերի վրա, կարելի է ասել՝ աննախադեպ էր, և այդ հարվածները մեղմելու համար կառավարությունը ստիպված ավելացրեց առաջարկների որոշակի փաթեթներով ծախսերը՝ երկու տասնյակից ավելի ծախսային ծրագրեր։ Իհարկե, այդ ծախսերն անելու համար կառավարությունը գնաց ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին պարտքի ավելացման։ Իսկ պատերազմն անհամեմատ ավելի մեծ, ահռելի բեռ է։ Այն ճնշում է գործադրում ընդհանուր տնտեսական, ֆինանսական համակարգի վրա»։     Մանրամասները՝ տեսանյութում։