Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ

Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոմա»-ն կարող են նոր պայմանագիր կնքել: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Ռոմա»-ի ղեկավարությանը դուր է գալիս Մխիթարյանի խաղը և արդյունավետությունը: Ըստ պարբերականի, կողմերը նոր պայմանագրի մասին կհայտարարեն մինչ ընթացիկ տարվա ավարտը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ին միացավ նախորդ մրցաշրջանում և ի սկզբանե հանդես էր գալիս վարձավճարով: Սակայն այս մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը հեռացավ լոնդոնյան թիմից և պաշտոնապես միացավ «Ռոմա»-ին: