Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմա»- «Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմայի» «Թվիթերում» անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային»: «Գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը 6 գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղում անընդմեջ: