Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

Յոթերորդ դարի ճարտարապետական չքնաղ նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքներն սկսվել են 2020թ-ի հունիս ամսից։ Ինչպես նշեց «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանը՝ Կամսարականների իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրների» անմիջական նախաձեռնությամբ։ Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին պատմող VNews-ի պատրաստած ֆիլմը՝ որտեղ ներկայացվում է տաճարի պատմությունն ու պատամշակութային կարևոր նշանակությունը՝ առաջարկում ենք դիտել ստորև․