Ներկայացվել է գլանաձև էկրանով առաջին սմարթֆոնը

Ներկայացվել է գլանաձև էկրանով առաջին սմարթֆոնը

Oppo-ն ցուցադրել է գլանաձև էկրանով սմարթֆոն: Ընկերության YouTube ալիքում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս սարքի հայեցակարգը: Ներկայացված սարքը ստացել է Oppo X 2021. անվանումը: Սարքն ունի ճկվող ծալվող էկրան, որը կարող է փոխակերպվել՝ կախված օգտագործման սցենարից: Ծալված վիճակում էկրանի չափը 6,7 դյույմ է, այս դեպքում ճկուն վահանակի մի մասը ծալվում է: Եթե ​​սմարթֆոնը փռված է, ձգվում է շրջանակը, էկրանի անկյունագիծը կազմում է 7,4 դյույմ: Oppo-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ հայտարարված սարքը հայեցակարգ է: Այս կապակցությամբ հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը  ճկուն էկրանով սարքի այս նախատիպը կդարձնի մասսայակ արտադրության նմուշ: