Samsung-ը ծալովի դիսփլեյով ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում

Samsung-ը ծալովի դիսփլեյով ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում Է թողարկել ծալովի դիսփլեյով սմարթֆոնի Էժանացված տարբերակը: Նոր սմարթֆոնի մասին տեղեկատվությունը Twitter-ում հաստատել Է հեղինակավոր ինսայդեր Ռոս Յանգը: Ենթադրվում Է, որ սմարթֆոնը կստանա Galaxy Z Flip Lite անվանումը, այսինքն՝ կդառնա ծալովի Z Flip-ի շարունակությունը: Հետաքրքիր Է, որ Էժանացված մոդելի մեջ կպահպանվի ուլտրաբարակ ապակի, որն օգտագործվում Է Z Flip-ի մեջ: Նորույթի թողարկման ժամկետների, բնութագրերի եւ գնի մասին տեղեկատվություն ցանցային տեղեկատուն չի բացահայտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: