Apple-ը 113 միլիոն դոլար կվճարի հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման պատճառով․ Reuters

Apple-ը 113 միլիոն դոլար կվճարի հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցման պատճառով․ Reuters

Ամերիկյան Apple ընկերությունը ստիպված է շուրջ 113 միլիոն դոլար վճարել հին iPhone-ների աշխատանքի դանդաղելու գործի շրջանակներում, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով Արիզոնայի նահանգի վարչակազմի ներկայացուցիչներին: Առաջին անգամ մարտկոցի շահագործման հետ կապված խնդիրների հարցով Apple-ին առաջադրված մեղադրանքները ներկայացվել են 2017 թվականին։ 2018-ին սկսվել է հետաքննությունը: Ավելի ուշ Apple-ի դեմ խմբակային հայց ստացվեց ԱՄՆ 33 նահանգներից: Բողոքի համաձայն՝ հին սարքերը «անսպասելիորեն անջատվում էին», և դրանց աշխատանքը դանդաղում էր: Արիզոնայի գլխավոր դատախազ Մարկ Բրնովիչի խոսքով՝ ինքը և իր գործընկերները փորձում են գրավել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ուշադրությունը: Այժմ Apple-ը 5 միլիոն դոլար պետք է վճարի Արիզոնա նահանգին, 24,6 միլիոն դոլար՝ Կալիֆորնիային, 7,6 միլիոն դոլար՝ Տեխասին և ոչ միայն: Բացի այդ, ընկերությունը երեք տարի շարունակ պետք է «հավաստի տեղեկատվություն» տա՝ iPhone մարտկոցներում էներգիայի կառավարման վերաբերյալ: