Երկու տարվա ընթացքում առաջին անգամ Bitcoin-ը գերազանցել է 17 հազար դոլարը

Երկու տարվա ընթացքում առաջին անգամ Bitcoin-ը գերազանցել է 17 հազար դոլարը

Bitcoin կրիպտոարժույթը նոյեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի ընթացքում հասել է 17,081 հազար դոլարի, որից հետո տեղի է ունեցել աննշան ուղղում: Ըստ CoinDesk-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:16-ին, փոխարժեքը 17,009 հազար դոլար էր: Նախորդ անգամ Bitcoin-ը 2018-ի հունվարին ավելի քան 17 հազար դոլարով էր վաճառվում: