Ի գիտություն Արցախբանկի ոսկու գրավով վարկառուների

Ի գիտություն Արցախբանկի ոսկու գրավով վարկառուների

«Արցախբանկ» ՓԲԸ Արցախի մասնաճյուղերում ոսկու գրավով ապահովված վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում՝ Բանկի Երևան քաղաքում գործող մասնաճյուղերում: Տվյալ վարկերի գծով գործարքներն իրականացվում են Բանկի Երևան քաղաքում գործող մասնաճյուղերում: Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել Բանկի մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 հեռախոսահամարներով: Մասնաճյուղերի հասցեները և հեռախոսահամարները հասանելի են https://www.artsakhbank.am/map-and-branches հղմամբ: Անկախ պատերազմական իրավիճակից, Արցախբանկը աշխատում է բնականոն ռեժիմով և քաղաքացիներին լիարժեք մատուցում բոլոր բանկային ծառայություները: Բանկը հորդորում է բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:  «Արցախբանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին