Ի գիտություն Արցախբանկի հաճախորդների

Ի գիտություն Արցախբանկի հաճախորդների

«Արցախբանկ» ՓԲԸ-ում ներդրված բոլոր ավանդները և բացված բոլոր բանկային հաշիվները լիարժեք սպասարկվում են Բանկի ք.Երևանում գործող մասնաճյուղերում: Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել Բանկի ք.Երևանում գործող մասնաճյուղեր և Գլխամասային գրասենյակ՝ 060 747769, 060 747779 հեռախոսահամարներով: Մասնաճյուղերի հասցեները և հեռախոսահամարները հասանելի են https://www.artsakhbank.am/map-and-branches հղմամբ: Արցախբանկը աշխատում է բնականոն ռեժիմով և քաղաքացիներին լիարժեք մատուցում բոլոր բանկային ծառայություները: Բանկը հորդորում է բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և չստեղծել անհիմն խուճապային իրավիճակ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Արցախբանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին