Վիվառո ընկերության Մամուլի պատասխանատուի մեկնաբանությունը

Վիվառո ընկերության Մամուլի պատասխանատուի մեկնաբանությունը

Երկրորդ օրն անընդմեջ, բացարձակ մտացածին երանգներով, քաղաքական գործիչներից մեկը հնչեցրել է Վիվառոյի տնօրեն Վիգեն Բադալյանի անունը։ Մեր ընկերությունը՝ որպես Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, որևէ առնչություն չունի քաղաքականության հետ։ Նույն կերպ են նաև մեր տնօրենի մոտեցումները։ Պարոն Բադալյանը Հայաստանի շատ քաղաքացիների նման  իր նշանակալի ներդրումն է ունեցել պետության եւ պետականության ամրապնդման հարցերում, հատկապես պատերազմի դժվարին օրերին և շարունակելու է իր ծառայությունները` որպես Հայաստանի օրինակելի քաղաքացի։ Քաղաքականությամբ զբաղվողներն է՛լ, մեր պետության կայունության ամրապնդման ու զարգացման գործում, վստահաբար հենվելու են, այդ թվում, օրինապաշտ բիզնեսի  ներկայացուցիչների գաղափարների ու մոտեցումների վրա։