Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

Վաշինգտոնի քաղաքագլուխը նախազգուշացրել է ընտրությունների օրը հնարավոր անկարգությունների մասին

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մյուրիել Բոուզերը նախազգուշացրել է, որ առանձին մարդիկ կցանկանային ընտրությունների օրն անկարգություններ կազմակերպել քաղաքում։ «Մենք նաև գիտենք, որ առանձին մարդիկ կցանկանային քաոս կամ անկարգություններ ստեղծել: Մենք ոչ մի կոնկրետ տեղեկատվություն չունենք դրա վերաբերյալ: Բայց մենք ասենք, որ պատրաստվում ենք այն բանին, որպեսզի երաշխավորենք քաղաքի անվտանգությունը»,-հայտարարել է նա առցանց խորհրդաժողովի ժամանակ: «Մենք դեռ լրացուցիչ պահանջներով չենք դիմել Ազգային գվարդիային: Սակայն այն գտնվում Է տագնապի պատրաստ վիճակում այն դեպքում, եթե մեզ անհրաժեշտ լինի փոխել այդ իրադրությունը»,-ընդգծել է նա: Նա նաև քաղաքացիներին հորդորել է՝ օգտվել վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից և չսպասել մինչև վերջին պահը