Ռոնալդինիո․ «Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին»

Ռոնալդինիո․ «Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին»

Համացանցում հոկտեմբերի 29-ին մի տեսանյութ է տարածվել, որտեղ ՊՍԺ-ի «Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն, ցավոք, ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին, որը Թուրքիայի հովանավորությամբ սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռազմական գործողություններ է հրահրել՝ օգտագործելով 5-րդ սերնդի բոլոր հնարավոր և անհնար զինատեսակները։ Տեսանյութում բրազիլացի ֆուտբոլիստն ասում է հետևյալը․ «Ցանկանում եմ գրկել բոլոր ադրբեջանցիներին։ Թող բոլորը խաղաղությամբ վերադառնան իրենց տները։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ինձ շատ լավ են ընդունել, և ես ցանկանում եմ շուտով վերադառնալ այնտեղ»։