Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ մարդասիրական օգնության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար անցկացվող դրամահավաքի՝ նախնական սահմանված 2 մլն դոլարի շեմը գերազանցել են. հավաքագրվել է 2,095,938 ԱՄՆ դոլար: «Այսքան կարճ ժամանակահատվածում համայնքի զանգվածային աջակցությունը ոգեշնչող է: Միասին մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Արցախի և Հայաստանի ժողովրդին, և այս միջոցները նման դժվարին իրավիճակում նրանց համար մեծ օգնություն կլինեն: Միասին մենք ուժեղ Արցախ ենք»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: