ԵՄ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումը միաժամանակ կանցկացվի

ԵՄ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումը միաժամանակ կանցկացվի

ԵՄ բոլոր երկրները միաժամանակ կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ բնակչության թվին համապատասխան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։ «ԵՄ բոլոր երկրները պատվաստանյութը կստանան միաժամանակ, միևնույն պայմաններով՝ ըստ իրենց բնակչության թվաքանակի», - ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել է, ԵՄ ղեկավարները գագաթնաժողովում պայմանավորվել են արագացնել կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները՝ արագացնելով արդյունքների մշակումը: