Բանկերի ձեռքերը հիմա ազատ են, թե որքանով կներեն վարկերը, ումը կներեն

Ինպիսին է Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի դիմադրողականությունը պատերազմի և համավարակի պայմաններում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այս իրավիճակում բնականաբար կան խնիրներ. «Տարբեր ոլորտներում կա տնտեսական ակտիվության անկում, բայց ինչ վեաբերում է տնտեսության դիմադրողականությանը, հենց միայն այն փաստը, որ այսօր տատանումներ և ցնցումներ չկան մեր ֆինանսական շուկայում, վկայում է տնտեսության դիմադրողականության բավականին բարձր մակարդակի մասին: Օրեր առաջ ԿԲ նախագաը հայտնեց, որ փոխարժեքի, կապիտալի և ավանդների առումով անհանագստանալու կարիք չկա»: Խոսելով օրերս ԱԺ-ի կողմից ընդունված նոր նախագծի մասին, որով հնարավորություն է տրվելու ներելու պատերազմում զոհված անձանց, նրանց անմիջական հարազատների, անհետ կործաների, վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը՝ Բաբկեն Թունյանն ընդծեց. «Պետությունը բանկերին ազատում է հարկերից այն չափով, որքանով իրենք կներեն վարկառուների տոկոսները, տույժերը և մայր գումարները: Բանկերի ձեռքերը հիմա ազատ են, թե որքանով կներեն վարկերը, և ում վարկերը կներեն»:   Մանրամասն՝ տեսանյութում: