Պետդումայի պատգամավորը կոչ է արել «Հասցնել Թուրքիայի քթին» Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ ուշ չէ

Պետդումայի պատգամավորը կոչ է արել «Հասցնել Թուրքիայի քթին» Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ ուշ չէ

ՌԴ Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը՝ նշելով, որ եթե Ռուսաստանը հիմա համապատասխան քայլեր չձեռնարկի, ՆԱՏՕ-ն անմիջապես կփորձի ապակայունացնել Ռուսաստանը Կովկասի միջոցով՝ հաղորդում է politexpert.net-ը: Մեկնաբանելով Թուրքիայի վերջին պահվածքը՝ Շերինն ասել է, որ Անկարան պարզապես փորձում է գրավել Կովկասը, և «Ռուսաստանն ու ամբողջ աշխարհն այժմ վարում են նրան հանգստացնելու քաղաքականություն»: «Մենք բազմաթիվ պատճառներ ենք գտնում հակամարտությանը չմասնակցելու համար: Մենք կարծում ենք, որ Էրդողանը կբարկանա, հետո կհանգստանա: Բայց Թուրքիայի կողմից ցանկացած գործողություն, որը մնում է առանց պատշաճ պատասխանի, ուժեղացնում է Էրդողանի վստահությունը, որ նա ունի ամենաուժեղ, ամենահզոր երկիրը, որ իր բանակը կարող է հետ վերցնել Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած տարածքները: Փոքր քայլերով նա վերահսկում է միջազգային հանրության արձագանքը իր գործողություններին: Թուրքիայի հետ մեղմ հարաբերություններն ընկալվում են ոչ թե որպես դիվանագիտական ​​մշակույթ, այլ որպես թուլության նշան: Եվ այսուհետ շատ ավելի վատ կլինի», - ասել է Շերինը: Նանշել է, որ ինքը պատերազմ չի ուզում, բայց խոստովանել է, որ «երբեմն ավելի լավ է տեղային որևէ խնդրի բերումով հասցնել քթին, քան թե հետո դա անել լայնամասշտաբ ձևով»: Պատգամավորը հիշեցրել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին՝ նախազգուշացնելով, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտնվի թուրքական ռազմաբազան, կարելի է ասել՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազան: «Այսինքն՝ ՆԱՏՕ-ն կլինի Կասպից ծովում, որն այժմ միակ ծովն է, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի նավեր կամ զորքեր չկան: Եվ սա ելք է երկու ուղղությամբ՝ Կասպից ծովից դեպի տարածաշրջան, ինչպես նաև Կովկասով Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նոր փորձ», - մեկնաբանել է Շերինը: