Եթե երկու կողմերը չեն կարողանում միասին որոշել ԼՂ կարգավիճակը՝ գուցե կենտրոնանան ա՞յլ հարցի շուրջ փոխզիջման հասնելու վրա․ Ջոն Հերբսթ (Atlantic Council)

Եթե երկու կողմերը չեն կարողանում միասին որոշել ԼՂ կարգավիճակը՝ գուցե կենտրոնանան ա՞յլ հարցի շուրջ փոխզիջման հասնելու վրա․ Ջոն Հերբսթ (Atlantic Council)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկացի դիվանագետ և քաղաքական փորձագետ, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, վաշինգտոնյան Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը (John E. Herbst Հարցազրույցի 1-ին մասը՝ այս հղումով։ - Պարոն Հերբսթ, Politico լրատվական կայքը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին ասել է, թե չի բացառում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։ Ուշագրավ է, որ նույն օրը՝ այս լուրի հրապարակումից ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար հարցազրույց են տվել ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության թղթակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպելու Մոսկվայում և քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ստացվում է՝ ամերիկյան կողմը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, չցանկանալով դուրս մնալ դիվանագիտական պրոցեսից՝ անմիջապես արձագանքեց Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությա՞նը։ Ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները և մասնավորապես պետքարտուղար Պոմպեոն ներկա իրավիճակում։ - Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել և կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։ Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը։ - Ամբողջ հարցն այն է, թե բանակցելու դեպքում ի՞նչ ծրագիր է դրվելու սեղանին։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան, որպես միջնորդ, չի կարողանում նույնիսկ 1 օրով մարդասիրական հրադադար կամ զինադադար հաստատել, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հրապարակ է բերում հին առաջարկները, որոնք ենթադրում են հիմնախնդրի կարգավորում փուլային տարբերակով և խիստ վիճահարույց են Հայաստանի և հայ հանրության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը ուղերձով դիմելով ժողովրդին, բացեց փակագծերը և հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է նման տարբերակով հարցը քննարկելուց։ Ճիշտ է, նա իր խոսքը հասցեագրում էր ադրբեջանական կողմին՝ ասելով, որ Ադրբեջանը պահանջել է 5+2 շրջանների հանձնում և որևէ ընդունելի առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բայց այս տարբերակն իրականում շատ նման է այն առաջարկներին, որ հնչեցրեց Լավրովը։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է ադեկվատ Ռուսաստանի առաջարկը ներկա իրավիճակին՝ հաշվի առնելով Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները։ Միթե Ռուսաստանում դեռ չեն հասկացել, որ սա լավ գործարք չէ Հայաստանի և Արցախի համար։ Եվ ինչի՞ մասին կլինի, Ձեր կարծիքով, Մոսկվայի հանդիպումը։ Գուցե նրանք պայմանավորվեն դադարեցնե՞լ պատերազմը։ - Այն, ինչ կասեմ, կանխատեսում է, ոչ թե փաստ։ Ես ենթադրում եմ, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնության կգան հրադադարը վերահաստատելու հարցի շուրջ։ Ես կզարմանամ, եթե դա տեղի չունենա։ Բայց իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն և կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Եվ ես չգիտեմ այս հարցերի պատասխանը։ - Իսկ հնարավո՞ր են արդյոք դիվանագիտական ֆորս-մաժորներ։ Ասենք, երկու կողմերը որոշեն դադարեցնել պատերազմը և վերջապես համաձայնության հասնել փոխզիջումների հիման վրա։ Օրինակ, Փաշինյանն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումներին, եթե առաջին հերթին լուծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այլ խոսքերով՝ եթե Ադրբեջանը համաձայնում է Լեռնային Ղարաբաղի անջատմանը։ - Դա ամենաբարդ հարցերից մեկն է։ Եթե երկու կողմերը համաձայնության չեն գալիս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ՝ դա լուրջ խնդիր է։ Ուստի, եթե երկու կողմերը չեն կարողանում միասին որոշել ԼՂ կարգավիճակը, ապա այդ դեպքում գուցե կենտրոնանան ա՞յլ հարցի շուրջ փոխզիջման հասնելու վրա։