ՀՀ արտգործնախարարը պետք է այլ իմիջ պրոյեկտի աշխարհին․ Լուսինե Հակոբյան

Տարբեր միջազգային կառույցների կողմից հնչում են չեզոք գնահատականներ Արցախի նկատմամբ թուրքադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև հայաստանյան ներկայացուցչությունների պասիվությամբ: Հավանական է, որ նրանք առկա փաստերը ճիշտ կերպով տեղ չեն հասցնում կամ ընդհանրապես տեղ չեն հասցնում: Այդ պատճառով բողոքի ակցիաներ կազմակերպեցինք այդ կառույցների հայաստանյան գրասենյակների մոտ՝ պահանջելով ակտիվացնել ջանքերը, համապատասխան արձագանքել և գնահատականներ տալ տեղի ունեցողին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» հասարական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը: «Մենք Եվրոպայի հետաքրքրությունների տիրույթից դուրս չենք, բայց մեծ անելիքներ ունենք, որպեսզի ամբողջական պատկերը տեղ հասցնենք: Տեղեկատվական ասպարեզը հեղեղված է մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,-ասաց Հակոբյանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո կրակի դադարեցման մասին չեզոք հայտարարություն տարածվեց: Միգուցե միջազգային կառույցների նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն պետք է վարի ՀՀ կառավարությունը: Այս հարցին ի պատասխան՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ կառավարությունը, ՄԻՊ-ը այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում են. «Օրնիբուն բոլորս պետք է աշխատենք, որպեսզի միջազգային կառույցներին ճիշտ իրազեկենք և պահանջենք գործել»: Անդրադառնալով հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքներին՝ Լուսինե Հակոբյանը նշեց. «Շատ ջանքեր են գործադրվում: ՀՀ արտգործնախարարը պետք է այլ իմիջ պրոյեկտի աշխարհին: Պետք է կարողանալ աշխարհին համոզել»: Մանրամասն՝ տեսանյութում: