Մեզ ուզում են վերացնել իբրև ազգ և էթնոս, համախմբվել է պետք․ Աղասի Թադևոսյան

Չկան հավերժական բարեկամներ և չկան հավերժական թշնամիներ, կան միայն ընդհանուր շահեր: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշեց, որ պետությունների, ազգերի հարաբերություններում բարեկամության, այն էլ հավերժ բարեկամության մասին խոսելը ռոմանտիզմի ժանրից է: «Կան ընդհանուր շահեր ունեցող, ինչ-որ խնդիրների շուրջ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություններ: Պետությունները կարող են ինչ-որ հարցերի շուրջ ունենալ դաշնակցային հարաբերություններ, ինչ որ հարցերի առումով հակառակորդ լինել: Այսինքն՝ շատ դիֆերենցված պետք է մոտենալ այս հարցին, այն էլ այս աշարհում: Պատերազմները նպաստում են, որ այսպիսի առասպելները կամ ամրապնդվեն, կամ թուլանան ու իսպառ վերանան: Եղել են պատերազմներ, երբ մեզ մոտ հավերժ բարեկամի՝ մեծ եղբոր մասին միֆերը ամրապնդվել են, և եղել են փուլեր, երբ սթափվել ենք: Մեր ազգը սիրում է միֆական ձևակերպումների մեջ ապրել: Այսօր ժամանակն է սթափ նայել խնդիրներին»: «Մեզ ուզում են վերացնել իբրև ազգ և էթնոս, համախմբվել է պետք»,- ընդգծեց Աղասի Թադևոսյանը: Մանրամասն՝ տեսանյութում: