Լևոն Արոնյան․ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , ես կլինեմ բանակում

Լևոն Արոնյան․ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , ես կլինեմ բանակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած խոշոր մրցաշարում փայլուն ելույթից հետո վերադառնում է հայրենիք։ «Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Լևոն Արոնյանը»: