Ծանրամարտը կարող է հանվել օլիմպիական խաղերի ծրագրից

Ծանրամարտը կարող է հանվել օլիմպիական խաղերի ծրագրից

Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / քննարկում է Փարիզում 2024թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը: Դա պայմանավորված է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / նախագահի պաշտոնակատար ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեային ինդոնեզուհի Ինտարա Յոդբանգտոյայով փոխարինելու հանգամանքով: ՄՕԿ- ում դժգոհել են IWF- ի ղեկավարության աշխատանքից, նշելով, որ կքննարկեն ծանրամարտը 2024 թ. մարզահանդեսի ծրագրում թույլատրելու կամ վերանայելու հարցը ` կախված ֆեդերացիայի հետագա գործունեությունից: