Անտոնիո Ֆլորեսը հեռացվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Անտոնիո Ֆլորեսը հեռացվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում»,- ասված է հայտարարությունում: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով: