Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը

Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թարմացրել է սեփական ռեկորդը հավաքականում: Ազգերի լիգայի 3-րդ տուրում Վրաստանի դարպասն ուղարկած գնդակը Մխիթարյանի համար հավաքականում թվով 30-րդ է, որը համարվում է ընտրանու բոլոր ժամանակների լավագույն արդյունքը: Մխիթարյանը գործող ֆուտբոլիստներից ամենաշատ հանդիպումն է անցկացրել ընտրանու կազմում: UEFA-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրում մրցելով Վրաստանի հետ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2: Հաջորդ հանդիպումը Պոակին Կապառոսի սաները կանցկացնեն հոկտեմբերի 14-ին` արտագնա խաղում մրցելով Էստոնիայի հետ: