Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում: Ըստ կայքի՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, փորձաքրեագետները: Պայթյունից վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Աղբյուրի տվյալով՝ խանութի տարածք նետված ձայնային նռնակ է նետվել: Վնասվածքներ ստացողներ, նախնական տեղեկություններով, բարեբախտաբար չկան: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: