Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. քաղաքապետարան

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է, որ Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: «Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։ Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված»,- ասվում է հայտարարության մեջ: https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3247859475263160?__xts__[0]=68.ARCVGY_H-mriNV7YvwJPQ6cJNLOM-2WZEUYSxHlNyd94njlEXyLSIuL6GVL7HBC7gsSTbrGc8wxZeP8ALxac4GdE8YKjOd9tQHic3PfqNdIgcXyF79Sfwg-zk-Q2s9KNUY9UWzOThHLFoJF7-czCkkvpxe-QTblfJCEc_He6Ee-N9O6w9rLyXm5-Sx0_dp-MsSr69Fj8j_DxfsNMf22nTcWj7JCd5OzRGkAEK7YyZbbtM624_7u303_pGzqQw4DXOuNzWgfnT5PPAR03ueLZcM0kcFP3bXicFmNBT3B5QFrpmdRQeAizlmMb6Buert_ZqDGEi2i9vNppDVXOQigmMbyvXKwE&__tn__=-R