ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկել փորձողներին ասիմետրիկ պատասխան է լինելու․ մեզ նոր դասեր պետք չեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ անկախությունը հարատև գործընթաց է, մեզ համար անսակարկելի արժեք է, ու այն պետք է դիտարկենք հավետենականության պրզմայով։ Պատգամավորի խոսքով՝ մենք ամեն օր պետք է ռեալիզացնենք այդ անկախությունը և այն թանգարանային նմուշ չէ։ Անդրադառնալով հարցին, թե ինքնիշխանության համատեքստում ինչպե՞ս է վերաբերվում «Դոսյե»-ի հայտնի հրապարակմանը, թե Հայաստանի պետական կառույցներում ՌԴ-ին ծառայող գործակալներ կան, նշում է՝ ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկել փորձողներին ասիմետրիկ պատասխան է լինելու․ մեզ նոր դասեր պետք չեն»։