«Դոսյե» կենտրոնի բացահայտումներին քրեաիրավական գնահատական է տրվելու. ԱԱԾ տնօրեն

ՀՀ Անկախության տոնի առթիվ Եռաբլուր ժամանած ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից լրագրողները հետաքրքրվեցին ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից Հայաստանին վերաբերող վերջին բացահայտումների մասին։ ԱԱԾ  ղեկավարը հայտնեց, որ այդ հոդվածն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է և իրենց կառույցն էլ, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու, սկսվել է գործընթաց, որի մասին ինքը մանրամասնել չի կարող: